Նոր շենքի հանդիսավոր օծումը 1864 թ. Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1864 թ. փետրրվարի 27-ին։ Այդ կարեւոր իրադարձությունը ներկայացնում է նրա մասնակից Իսահակ Հազարապետյանցը։ “Նոր եկեղեցւոյ նաւակատեաց հանդէսը նշանակած էր կատարել փետրվարի 27-ին, այսինքն՝ բարեկենդանի հինգշաբթի օրը, երբ Հայոց եկեղեցին սրբոց Վարդանանց տօնն է կատարում, եկեղեցւոյ նաւակատեաց երեկոյին, Ախլցխոյ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը զգեստաւորեալ եկեղեցւոյ բոլոր ուխտի հետ՝ թափօրական հանդիսիւ դուրս գալով սուրբ Փրկիչ եկեղեցիից, դիմեց դէպի նորակառոյց եկեղեցին։ Հոգևորականաց դասակարգութեան ետևից գնում էին Ախլցխոյ բոլոր բնակիչքը եւ դրսից այդ հանդէսի պատճառաւ եկողներր. արհեստաւորքը՝ իրանց դրօշակներով ողջ ճանապարհի երկու կողմր կանգնած հիանալի տեսարան էին կազմում, արեգական ճաճանչները՝ այս տեսարանը աւելի շքեղացնելու համար կարմրագոյն ամպերից փայլում էին ոսկեղէն եւ արծաթեղէն սրբազան անօթների վրայ, զանգակների հնչիւնները խառնւում էին բազմաթիւ դպրաց ներդաշնակ երգերի հետ. թափօրի անցանելու ճանապարհի երկու կողմի տանիքները եւ պատուհաններր լցուած էին բազմութեւամբ կանանց ու մանկանց, որոնք զարդարուած էին ըստ իւրեանց կարողութեան։ Հասանելով նոր եկեղեցին, հոգևորականաց դասը կատարեց երեկոյան ժամերգութիւնը եւ նախատօնակ յառաջիկայ հանդէսին։ Իսկ փետրուարի 27-ին առաւօտեան ժամը տասին, ի ներկայութեան բոլոր քաղաքական եւ զինուորական աստիճանաւորաց, որոնց հրաւիրել էր եկեղեցւոյ շինող պն. Վարդանեանցը, սրբազան Գրիգոր եպիսկոպոսը հոգևորականց դասու հետ կատարեց եկեղեցւոյ օրհնութեան եւ օծութեան հանդէսը եւ դրոշմեց զայն յանուն սրբոյ գօրավարին եւ մեծի նահատակին Վարդանայ...։ Հոգևորական հանդէսր կատարելից յետոյ Արզերումու գաղթականներից Ախլցխոյ քաղաքի պրիստաւ պօտպօրուչիկ Իսահակ Հազարապետեանցը ռուս եւ հայոց լեզուաւ ասաց յետագայ ճառը։
Այժմ այս տեղի կերպարանափոխ եղեւ, վայելչացաւ եւ գերազանցեալ գտաւ յաչս մեր, կառուցմամբ այսր գեղեցիկ տաճարի եւ եղև մեզ վայր սրբութեան եւ յիշատակի. սերունդք մեր յայսմ տեղւոջ անկեալի ծունկս ասելոց են, աստէն նոքա լիուլի հաւատարմութեամբ ի յարատեւութիւն եւ ի սեպհականութիւն վաստակոց իւրեանց ընդ պաշտպանութեամբ արդարադատ կայսերն Ռուսաց հիմնեցին զնոր քաղաք, սկիզբն արարին տնտեսական պիտոյից, ձեռն ետուն յերկրագործութիւն, յայգեգործութիւն, ի վաճառականութիւն եւ յամենայն տեսակ արհեստս, եւ վասն ամենայն սեպհականութեանց իւրեանց, զոր շահեալ էին արդար վաստակօք, նոքա յայսմ տեղւոջ մատուցեալ են...։ ...տաճարս սրբոյն Վարդանայ, լինելով յիշատակարան նախկին վիճակի Ախլցխոյ եւ ի նմա բնակեալ հայազգի գաղթականաց Կարնոյ, վկայելոց է զապագայ յառաջադիմութեննէ այսր քաղաքի, եւ զզարգացմանէ քաղաքական կենաց նորա...”։ Իսահակ Հազարապետանցի խոսքում հնչեցին “մարգարեական” բառեր, որոնք թերեւս լավագույն կերպով են բութագրում Սուրբ Նշանը. “Կառուցմամբ այսր գեղեցիկ տաճարի եւ եղև մեզ վայր սրբութեան եւ յիշատակի…” (11)։ Նոր եկեղեցու կառուցումը մեծ իրադարձություն դարձավ Ախալցխայիհայության կյանքում։ Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցի և կողակցի գերեզմանաքարերը։
(11) Հազարապետեանց Ի., նշվ. հոդվ., էջ 149։ Նաև “Ախլցխայ, 27 փետրվարի 1864 ամի։ Հայոց եկեղեցւոյ հանդիսաւոր ծէսէրի մէջ առաջին տեղն ունի նորակառոյց եկեղեցւոյ օծումը...”.
|